ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Գլխավոր անակնկալը դեռ առջևում է

Գլխավոր անակնկալը դեռ առջևում է
07.09.2023 | 22:17

Եվ այսպես, նախընտրական քարոզարշավի ելած գրեթե բոլոր ուժերին հաջողվեց հավատացնել երևանցիներին, որ իրենք երդվյալ ընդդիմադիրներ են և ոչ մի կապ չունեն նողկալի իշխանությունների հետ: Ավելին, մի քանիսն էլ խոստացան, որ ընտրություններից հետո այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը և տականք աներձագին: Հանրությունը, որ առանց այն էլ դժվար է կողմնորոշվում, ավելի խճճվեց: Բայց գլխավոր անակնկալը դեռ առջևում է: Քարոզարշավի վերջին օրը Ավինյան Տիգրանը կհայտարարի, որ ամենաճշմարիտ ընդդիմադիրը ինքն է և մահու չափ ատում է դավաճաններին, հողատուներին, պլանքաշներին, Սնուփ Դոգին ու նույնիսկ... թուրքերին: Ժողովուրդը վերջապես կլուսավորվի ու կկատարի ճիշտ ընտրություն:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3005

Մեկնաբանություններ